Յարգանքի երեկոյ՝

յուլիսի 15-ի Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարին զոհ գնացած 12 միութենականների յիշատակին

 

Թւականիս սեպտեմբերի 13-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան նախաձեռնութեամբ, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, տեղի ունեցաւ յարգանքի երեկոյ՝ յուլիսի 15-ի Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարին զոհ գնացած 12 միութենականների՝ դոկտ. Լեւոն Դաւթեանի, Ազատ Յովհաննիսեանի, Կարօ Ղուկասեանի, Թադէ Թիմաշի, Նայիրի Մայիլեանի, Շողեր եւ Նայիրի Ստեփանեանների, Արին Մելքոմ Աբգարի, Ռամոն Թարոյեանցի, Թալին Կարապետեանի եւ Արմէն ու Վահէ Սարգսեանների յիշատակին:

Ծրագիրը սկսւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով արտասանւած Տէրունական աղօթքով: Ապա կատարւեց «Ով պարտիզպան» հոգեւոր երգը՝ Կարինէ Մուրադեանի և Թենի Յակոբեանի կատարմամբ և նւագակցութեամբ: Դրանից յետոյ Արտոյտ Զոհրաբեանի միջոցով 12 զոհւած միութենականների կենսագրութիւնները ներկայացւեց և պաստառի վրայ նրանցից տարբեր պատկերներ ցրւեց: Նաև ընթերցւեց մի գլուխ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գրքից: Դաւուդ Մոնադին թաւջութակով մի քանի կտոր Կոմիտասից և Բեթհովէնից նւագեց:

Ապա Սրբազան հայրը իր ցաւակցական խօսքը ուղղեց զոհւածների հարազատներին ու նաև գնահատեց Հ.Մ.«Արարատ» կազմակերպութեանը՝ իր նախաձեռնած այս յարգանքի երեկոյի համար: Ծրագիրը աւարտւեց Սրբազան Հօր միջոցով արատասանւած «Հոգւոց»-ով և յիշատակւեց 12 միութենականների անունները: Իսկ յետոյ տեղի ունեցաւ ընդունելութիւն «Արարատ Այգեստան»-ում:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .