Հայաստան-Թուրքիա նախաստորագրւած արձանագրութիւնների թեմայով դասախօսութիւն

 

Ուրբաթ, 25 սեպտ. 2009 թւին, երէցների միութեան նախաձեռնութեամբ, «Արարատ» մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ դասախօսութիւն Հայաստան-Թուրքիա նախաստորագրւած արձանագրութիւնների թեմայով: Ծրագրի սկզբում երէցների միութեան նախագահ՝ ընկ. Յարութիւն Եղնազարեանը բացման խօսքը ընթերցելուց յետոյ բեմ հրաւիրեց օրւայ բանախօս՝ Ալիք օրաթերթի խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանին իր նիւթը ներկայացնելու նպատակով: Դասախօսութիւնից յետոյ տեղի ունեցաւ հարցերի ու պատասխանների շարան և մտքերի փոխանակում: Ծրագիրը տևեց մօտաւորապէս երկու ժամ և ծրագրին ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան, ազգային մարմինների եւ այլ միութիւնների ներկայացուցիչներ:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի

Հանրութեան հետ կապ
 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .