Հերոս Աւանէսեանը հրաւիրւել է 2008-թւի Օլիմպիական բասկետբոլի մրցութիւններին Որպէս  մրզավար

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Հ.Մ.Ա.Կ.-ի անդամ, նախկին բասկետբոլիստ եւ ներկայիս բասկետբոլի միջազգային մակարդակի մրցավար՝ Հերոս Աւանէսեանը, Բասկետբոլի Միջազգային Ֆեդերացիայի առաջարկով եւ Միջազգային Օլիմպիական Կոմիտէի հաստատումով, հրաւիրւել է մաս կազմելու 2008 թւի Օգոստոսի 8-ից 24-իը, Չինաստանի մայրաքաղաք Պէքինում կայանալիք Օլիմպիական մրցութիւնների բասկետբոլի մարցավարների կազմին:
Հրաւիրւած մրցավարները բաղկացած են 30 հոգուց եւ Հերոս Աւանէսեանը մինչ այժմ միակ Իրանցի մրցավարն է, որ հրաւիրւել է մասնակցելու 2008-ի Օլիմպիական մրցութիւններին: Հարկ է նշել նաեւ որ առաջին անգամն է որ Իրանցի բասկետբոլի մրցավարներից հրաւիրւել են Օլիմպիական մրցութիւններին մաս կազմելու:
Յատկանշելի է Հերոս Աւանէսեանը 2005 թւականին, Արգենտինայում կայացած Համաշխարհային «օմիդ» խմբերի ախոյանական եւ 2006-ի Համաշխարհային ախոյանական մրցութիւններին Ճապոնիայում, մասնակցել է որպէս իրաւարար:
Յոյս ունենք, որ ականատես կլինենք սիրելի Հերոսի առաւել յաջողութիւնների:

Հ.Մ.Ա.Կ.-ի
Հանրութեան հետ կապ

 

 


Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .