|
Հայասատանի անւանի թաւջութակահար Արամ
Թալալեանի մենահամերգը՝ Արարատ" Կենտրոնատեղիի "Կոմիտաս"
սրահում
Մայիսի 24 եւ 25-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից
Միութեան նախաձեռնութեամբ, "Արարատ" Կենտրոնատեղիի
"Կոմիտաս" սրահում կայացաւ թաւջութակի մենակատարում՝
Հայասատանի անւանի թաւջութակահար Արամ Թալալեանի միջոցով:
Նա Թեհրան էր գտնւում «Փառիսիան» անսամբլի հրաւէրով եւ
վարեց է մի շարք հմտութեան դասարաններ եւ դասախօսական
պահեր տարբեր կենտրոններում: Արւեստից Միութիւնը Թալալեանի
Թեհրան լինելը պատեհ առիթ համարելով, հանդիսատեսներին
հրամցրեց նրա բացառիկ մենահամերգը:
Ծրագրում ընդգրկւած էին հայ եւ օտարազգի
երաժիշտների ստեղծագործութիւններ : |