կինօ ժապաւէնի ցուցադրում՝ "Ակունք" կենտրոնի երեխաների համար

Երկուշաբթի յուլիսի 16-ին, ժամը 13:30-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան Երէցների փաղանգի նախաձեռնութեամբ եւ Կենտրոնատեղիի Վարիչ Մարմնի համագործակցութեամբ՝ "Կոմիտաս" սրահում տեղի ունեցաւ կինօ ժապաւէնի ցուցադրում՝ Մարմնամտային խանգարումներ ունեցող "Ակունք" կենտրոնի երեխաների համար:

Խումբը ներկայ գտնւեց գլխաւորութեամբ "Ակունք"-ի տնօրէն՝ տկն. Մառինա Յովսէփեանի եւ Սկաուտական միութեան Երէց անդամների հետ այցելեցին "Կոմիտաս" սրահը:

Սկզբում ընկեր Շանթ Բաղրամեանը կարճ բացատրութիւն տւեց Արարատ Մարզաւանի եւ Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահի մասին, ապա ցուցադրւեց ֆիլմը:

Վերջում բոլորը հիւրասիրւեցին խմորեղէն ու օշարակով եւ ուրախ խանդավառութեամբ թողեցին սրահը:

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .