Լեռնաստանի Միջազգային Օրւայ Տօանակատարութիւն՝

«Արարատ»-ի Կոմիտաս սրահում

2007-ի դեկտեմբերի 11-ին, Արարատ Կենտրոնակեղիի «Կոմիտաս» սրահում, չորրորդ տարւայ համար տօնւեց «Լեռնաստանի միջազգային օրը», Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական Միութեան եւ Իրանի լեռնագնացների միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ:

Միացեալ Ազգերի Կազմակերպութեան յաջող փորձից յետոյ, 2002 թիւը «Լեռնաստանի Միջազգային Տարի» յայտարարելու ուղղութեամբ, 2003 թւից Մ.Ա.Կ.-ի ընդհանուր ժողովը դեկտեմբերի 11-ը հռչակեց որպէս «Լեռնաստանի միջազգային օր», որը 2004 թւից շարունակաբար տօնւել է մարզական միութեան եւ Իրանի Լեռնագնացների Միութեան համագործակցութեամբ:

Մ.Ա.Կ.-ի կառոյցի մէջ, աշխատանքը յանձնարարւած է FAO-ին, (Food and Agricalture Organization), որն ամէն տարի նշանակում է օրւայ համապատասխան թէման: Այս տարւայ համար ճշտւած թէման էր «կլիմայի փոփոխութիւնը լեռնային շրջաններում»:

Ծրագրում նախ ընթերցւեց կազմակերպութեան բացման խօսքը, որից յետոյ արտայայտւեց Իրանի լեռնագնացների միութեան նախագահ Աբբասէ Մոհամադին: Նաեւ օրւայ թէմայի կապակցութեամբ արտայայտւեց համալսարանի դասախօս՝ թռչնագէտ եւ բնապահպանման դոկտ. Էսմայիլէ Քահրոմը: Ծրագրի ընթացքին նաեւ դաշնամուրի որակեալ կատարումներով ելոյթ ունեցաւ պրն. Ալւին Յովհաննիսեանը: Օրւայ հաղորդավարն էր Սուրէն Ստեփանեանը:

Ծրագրին ներկայ էին շուրջ 400 հոգի հայ եւ պարսիկ լեռնագնացներ:

Նախասրահում նաեւ կազմակերպւել էր լեռնագնացական գրքերի եւ հանգուցեալ վետերան լեռնագնաց «Մահմուդ Աջալ»-ի լուսանկարների ցուցահանդէս:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .