|
Լիլիթ եւ
Կարէն Միրզոյեանների
ելոյթը՝
Մայիսեան
Յաղթանակների
փառատօնի
շարանից
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից
Միութեան
նախաձեռնութեամբ
սոյն թւի
մայիսի 17 եւ
18-ին, "Արարատ"
Կենտրոնատեղիի
"Կոմիտաս"
սրահում,
տեղի ունեցաւ
Հայաստանից
ժամանած
օպերային
մեներգիչներ՝
Լիլիթ եւ
Կարէն Միրզոյեանների
ելոյթը, շնորհալի
երիտասարդ
երաժիշտ՝
Կարէն Մեհրաբեանի
դաշնամուրի
ընկերակցութեամբ:
Երկու երեկոներին
բացման խօսքով
հանդէս եկաւ
Արինէ Սուքիասեանը,
որը կատարեց
նաեւ ծրագրի
հաղորդավարութիւնը:
Բացման խօսքում
ներկայացւեցին՝
փառատօնի
նպատակը
եւ կատարողների
կենսագրական
տւեալները.
նաեւ ներկաները
մէկ րոպէ
յոտնկայս
լռութեամբ
յարգեցին
նորոգ հանգուցեալ
անւանի երգչուհի
Գոհար Գասպարեանի
յիշատակը:
Ձեռնարկը,
որը Մայիսեան
Յաղթանակների
փառատօնի
շարանին էր
պատկանում,
յագեցած էր
դասական, ազգային,
ժողովրդական
եւ էստրադային
երգերով ու
նաեւ Կարէն
Միրզոյեանի
ասմունքներով: |