|
Ձեռնարկ՝ Մայրերի Օրւայ եւ
Սկաուտական Միութեան 57-րդ տարեդարձի առիթով
Ուրբաթ սոյն թւի ապրիլի 11-ի առաւօտեան
Սկաուտական միութիւնը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան»
սրահում տօնեց մայրերի օրը, համախմբելով սկաուտների
ծնողներին յատկապէս մայրերին մեծարելու իրենց անփոխարինելի
գոյութիւնը զաւակների համար:
Ծրագիրը սկսեց բացման խօսքով. ապա ցուցադրւեց Սկաուտական
միութեան աշխատանքներից պատրաստւած տեսաերիզ: Ելոյթ
ունեցաւ սկաուտական միութեան ասմունքի խումբը, նաեւ
ասմունքեցին կրտսեր հատւածից անդամներ, ապա միութեան
կրտսեր հատւածի երգչախումբը ներկայացրեց երգեր
ղեկավարութեամբ Թայիկ Քեշիշեանի, սկաուտական երգերով
հանդէս եկաւ միութեան նւագախումբը. ծրագրի ընթացքին բեմ
հրաւիրւեց Սկաուտական միութեան սկաուտապետ Խմբապետ՝ Արբի
Զոհրաբեանը, որը ողջունելով ծնողներին շնորհաւորեց բոլոր
մայրերին իրենց տօնը: Ծրագիրը շարունակւեց ծնողների համար
պատրաստւած մրցութիւնով, որը ջերմ մթնոլորտ ստեղծեց:
Ձեռնարկը այդպիսով չաւարտւեց քանի որ մայրերի օրւայ
ձեռնարկից անմիջապէս յետոյ միութիւնը տօնեց իր 57-ամեակը
սկաուտների ներկայութեամբ:
Միութեան տարեդարձի կարկանդակի մօտ
հրաւիրւեցին նախկին շրջանների սկաուտապետերը, որը միութեան
կրտսեր 2 խմբի սկաուտների հետ կտրեցին կարկանդակը այն
յոյսով, որ միութիւնը շարունակի իր ազգանւէր աշխատանքը: |