|
Մայիս 28-ի
տօնախմբութիւն "Արարատ" Մարզաւանում
Հինգշաբթի յունիսի 7-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի եւ
Հուսկ Հաստատութեան նախաձեռնութեամբ, Արարատ
Մարզաւանում կատարւեց Մայիս 28-ի առիթով
տօնախմբութիւն:
Ծրագիրը բաղկացած էր երկու հիմնական
բաժիններից՝ սկզբում Սասունցի Դաւիթ սրահում
սփռւեց Իրանի եւ Հայաստանի
Հանրապետութեան հիմներգները եւ ապա
բացման խօսքը ընթերցեց պրն. Հենրիկ Խալոյեանը, որից
յետոյ օրւայ բանախօս, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ՝
Հրանտ Մարգարեանի միջոցով, տեղի ունեցաւ
դասախօսութիւն:
Ձեռնարկի գեղարւեստական բաժնում ելոյթ
ունեցան՝ Զարթօնք, Կարապ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի "Արարատ"
պարախմբերը եւ ծրագրի ընթացքին ասմունքեցին Սեդրակ
Գոջամանեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը. մեներգեց նաեւ
Յասմիկ Կարապետեանը, Ալւին Յովհաննիսեանի դաշնամուրի
ընկերակցութեամբ: Վերջում Սրբազան Հօր պատգամը լսելուց
յետոյ մասնակիցները հրաւիրւեցին լողաւազանների
շրջափակ, որտեղ հիւրասիրւեցին եւ ելոյթ ունեցաւ Շիրակ
նւագախումբը ազգային յեղափոխական կատարումներով:
Շրջափակում կար նաեւ գրքերի
ցուցահանդէս-վաճառք: |