«Մէկ օր բնութեան գրկում»

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների Միութեան Ամսական Հանդիպում

Ուրբաթ մայիսի 9, 2008-ին տեղի ունեցաւ Երէցների Միութեան ամսական հերթական հանդիպումը մարզաւանի Սուրբ Խաչ Մատուռի շրջափակում, առաւօտեան ժամը 10:00-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 4:00-ը «Մէկ օր բնութեան գրկում» անւան տակ:
Ծրագրում նախատեսւած էր մարզանք տկն. Ռիմա Սարգսեանի օժանդակութեամբ եւ դասախօսութիւն Աւետիսեան բուժարանի դոկտ. Էդւին Քեշիշեանի միջոցով՝ արեան ճնշման վերաբերեալ:
Ճաշը մատակարարւելուց յետոյ, տօնւեց մայիս ամսում ծնւածների տարեդարձները եւ կտրւեց կարկանդակը:
Ծրագրում ներառւած էր բառերի հարցարան պարսկերէնից հայերէն թարգմանելը, որը պատրաստւել էր ընկ. Անահիտ Աբրահամեանի միջոցով, հարցարանը կըստուգւի եւ արդիւնքը կը յայտարարւի միւս ամսւայ ընդհանուր հանդիպմանը:
Եղաւ նաեւ թոկախաղ, որը բաւական խանդաւառութիւն ստեղծեց:
Ներկաների թիւն էր շուրջ 190 հոգի:

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .