|
Մշակոյթի
օրը՝ “Արարատ”
-ում
Հ.Մ.Ա.Կ.-ի
Արւեստից
Միութեան
նախաձեռնութեամբ,
ուրբաթ,
հոկտեմբերի
20-ի
առաւօտեան
եւ
երեկոյեան,
Մշակոյթի
օրւայ
առիթով
տեղի
ունեցան
ձեռնարկներ՝
“Կիմիտաս”
սրահում:
Ձեռնարկները
մեծ
ընդառաջում
գտան
աշակերտութեան
եւ
երիտասարդութեան
կողմից:
Երկու
ծրագրերի
ընթացքում
լեփ-լեցուն
սրահներում
փոխադարձ
կապ էր
ստեղծւում
հանդիսատեսի
եւ
բեմում
դերակատար
անձանց
միջեւ:
Առաւօտեան
ձեռնարկը
յատկացւած
էր
մանուկներին,
որին
մասնակցեցին
320
աշակերտ-ուհիներ
եւ
սկաուտական
միութիւնների
անդամներ:
Ելոյթներով
հանդէս
եկան՝
Հ.Մ.Ա.Կ.-ի “Արարատ”
մանկական
երգչախումբը
(ղեկավար՝
Գիտա
Սարգսեան),
“Արարատ”
պարի
դպրոցի
առաջին
եւ
երկրորդ
դասարանի
սաները (գեղ.
ղեկավար՝
Կարինէ
Ղազարեան,
փորձավար՝
Քրիստինէ
Արզումանեան)
եւ “Շանթ”
ու “Շանթիկ”
թատերախմբերը
(ղեկավար՝
Ռուբիկ Մ.
Պետրոսեան):
Կազմակերպիչ
յանձնախումբը
նկատի էր
ունեցել
մի
հետաքրքիր
ծրագիր՝
տարբեր
աշխատանոցներից
բաղկացած,
որի
ընթացքում
աշակերտները
չմնացին
հանդիսատեսի
դերում
միայն,
այլ
իրենք էլ
պարեցին,
նկարեցին,
ծանօթացան
երաժշտական
գործիքներին
եւ
մասնակցեցին
դիմակի
ու գրիմի
դասարաններին:
Երեկոյեան
կազմակերպւած
գեղարւեստական
ծրագիրը
սկսեց
ֆիլմի
ցուցադրութեամբ,
որը
ներկայացնում
էր Հ.Մ.Ա.Կ.-ի
Արւեստից
Միութեան
անցած
ուղին եւ
նրա
ներկան:
ֆիլմում
ներառւած
էր
պատարիկնէր՝
աւելի
քան 60
տարիների
ընթացքում
Արարատի
հարկի
տակ
բեմադրւած
թատերգութիւններից
ու
գրական
երեկոներից,
երաժշտական
երեկոներից
ու
ցուցահանդէսներից
եւ
զանազան
այլ
աշխատանքներից,
որոնք
յիշեցրին
մեր
մշակութային
կեանքում
իրենց
դրոշմը
թողած
նւիրեալներին:
Ֆիլմը
պատրաստել
էր Կարէն
Մնացականեանը:
Այնուհետեւ
Հ.Մ.Ա.Կ.-ի “Արարատ”
երգչախումբը
հանդէս
եկաւ
կատարումներով
(ղեկավար՝
Արաքս
Խաչատրեան):
Ասմունքներով
հանդէս
եկան՝
Արմէն
Փիրմասիհին
եւ Աննա
Զարգարեանը:
Երաժշտական
միասնական
կատարում
ներկայացրին
Սրբուհի
Միքայէլեանը՝
քանոն եւ
Էրիկ
Ադամեանը՝
երգեհոն:
Պարային
ելոյթներ
ներկայացրեց
“Արարատ”
պարախումբը
(ղեկավար՝
Կարինէ
Ղազարեան,
փորձավար՝
Անահիտ
Մանուկեան):
Ծրագրի
վերջին
բաժինը
յատկացւած
էր Հ.Մ.Ա.Կ.-ի
երիտասարդական
թատերախմբին,
որը 20 րոպէ
տեւողութեամբ
հետաքրքիր
ներկայացումով
բեմադրեց
“Ես
ծով
ունեմ”
կարճ
պիէսը (հեղինակ
եւ
բեմադրիչ՝
Սեդրակ
Գոջամանեան):
Խաղարկութեամբ՝
հանդէս
եկան՝
Վահէ
Յովհաննիսեանը,
Սարբէ
Օհանեանը,
Արէն
Սաֆարեանը
եւ
Սեդրակ
Գոջամանեանը:
|