Մանկական Նկարչութեան մրցութիւն

Ամանորի առիթով

Նկարչութիւնը, մշակոյթի ու արւեստի անբաժան մասինկը լինելուց  բացի, նաեւ դրսեւորում  է իւրաքանչիւր անհատի  ներաշխարհն ու հոգեմտաւոր ապրուները։ Այդ իսկ պատճառով էլ, տարբեր հասարակութիւններում, դա ծառայում է ոչ միայն նկարիչների գեղարւեստական ունակութիւններն ու կարողութիւնները ի յայտ բերելու, այլեւ նրանց ներքին աշխարհն ու հոգեկան յուզումները ուսումնասիրելու համար։

Մասնաւորաբար երեխաների ու մանուկների ներաշխարհի քննարկոմը խիստ կարեւոր է նկատւում, մանաւանդ մի այնպիսի աշխարհում, որտեղ չափանիշներն ու ընկալւած նորմերը փոփոխութիւնների են ենթարկւում բազմապիսի գործօնների պատճառով։

 Քննարկումներից  բացի, կարեւոր է նաեւ դրանց հրապարակումը հասարակութեան լայն խաւերի մէջ՝  ի  յայտ բերելու համար  տարբեր տարիքային Հայ երեխաների ներքին մտածումներն ու իղձերը, եւ որոնց իրականացման  համար ջանք պիտի տանեն ազգայինհասարակական ու մշակութային կազմակերպութիւնների ու  միութիւնների պատասխանատուները ։  

 

 Եւ  այդ նկատառումով էր, որ  Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրային Կապի նախաձեռնութեամբ  Ուրբաթ, Դեկ.11-ի առաւօտեան ժամը 10-ից 1-ը տեղի ունեցաւ նկարչութեան մրցութիւն մարզաւանի «Շահբազեան» սրահում:

 Այս մրցութեան լաւագոյն նկարչութիւնները  ընտրւելու են օգտւելու համար որպէս՝  Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան 2010 թւականի Ամանորեայ շնորհաւորական բացիկ:

Մրցութեանը մասնակցեցին շօխափելի  թւով սկաուտներ (շուրջ 40 հոգի), Արւեաստից Միութեան բաժիններից՝ տասնեակ մանուկ անդամներ և մէկ հոգի մարզական միութիւնից։

Մանուկները սկզբում հիւրասիրւեցին կարկանդակներով ու  կաթկակաուով, իսկ  յետոյ բոլորին տրամադրւեցին  թուղթ, իւղի մատիտ և ջրաներկ, իրենց մտքի թռիչքները թղթի վրայ արտացոլելու համար։

Հանրային կապը նաև նախատեսել էր մրցոյթի վայրում սփռել  նոր տարւայ  առիթով պատրաստւած մանկական տեսահոլովակ, մթնոլորտը աշխուժայնելու նպատակով։

  Մրցութեան աւարտին իւրաքանչիւր մասնակցող  մանուկին նւիրւեց  մի գիրք, որը    տարիների ընթացքին նւիրել էր Նայիրի հրատարակչութիւնը։

 Կազմակարպւած տարեկան մրցութեանը այցելեցին Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Էդւարդ Բաբախանեանը և այլ միութիւնների վարչական ընկերները:

Մրցութեան իրաւարար կազմ  էին  հրաւիրւել՝ հանրահռչակ նկարիչ եւ վաստակաւոր գրաֆիստ, Թահրանի պետական արւեստից համալսրանի դասախօս պրն.Սերժ Աւագեանը և պրն. Նարեկ Յարութիւնեանը որոնք մրցութեան աւարտին ընտրեցին լաւագոյն նկարչութիւնները:

Լիայոյս ենք Հ.Մ.Ա.Կ–ի  Հանրային Կապ միաւորի այս նախաձեռնութիւնը կը ծառայի իր նպատակին, եւ մանուկների նկարչական պատգամները  իրենց  թիրախին հասնելուց բացի, տեղ գտնեն նաեւ ամանորի առթիւ ստացւած միւս բացիկների կողքին՝ տոնածառների տակ...
 
 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .