| Հ.Մ.Ա.Կ.-ի
Արւեստից Միութեան «Արարատ» պարի դպրոցի յոբելենական
ելոյթ
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ թւականիս
նոյ. 15-ին եւ 16-ին, Կազմակերպութեանս «Կոմիտաս» սրահում
տեղի ունեցաւ «Արարատ» պարի դպրոցի յոբելենական հանդիսաւոր
ելոյթը, որը նաեւ նւիրւած էր պարի դպրոցի ղեկավար Հայաստանի
Հանրապետութեան վաստակաւոր արտիստ՝ Կարինէ Ղազարեանի
գործունէութեան 5-ամեակին՝ Թեհրանում, որպէս շնորհակալութիւն
հաւաստիք նրա տարած ջանասէր աշխատանքի Հ.Մ.Ա.Կ.-ի հարկի
տակ:
Երկու օր տեւող պարի ելոյթի ձեռնարկին հինգշաբթի նոյ.
15-ին, ներկայ գտնւցին Թեհրանի հայոց թեմի Թեմական Խորհրդի
ատենապետ դոկտ. Այիդա Յովհաննիսեանը, Իրանում Հայաստանի
Հանրապետութեան դեսպան՝ պրն. Կարէն Նազարեանը, իսկ ուրբաթ
նոյ. 16-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ
արք. Սարգսեանը, ազգային իշխանութեան ներկայացուցչիները,
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան անդամներից եւ մեծ
թւով արւեստասէր հասարակութիւն:
Միջոցառման սկզբում, ցուցադրւեց վաւերագրական ֆիլմ,
որը ներկայացնում էր Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան «Արարատ»
պարի դպրոցի հիմնադրման ու զարգացման պատմութիւնը: Օրւայ
հաղորդավարն էր Սեդրակ Գոջամանեանը:
«Արարատ» պարարւեստի դպրոցի ելոյթը բաղկացած էր երկու
բաժնից, ուր դպրոցի պարուհիները նարկայացրին հայոց ազգային-ժողովրդական
եւ տարբեր ազգերի պարեր:
«Արարատ» պարախմբի անսամբլը իր կատարողական արւեստով,
պարարւեստին յատուկ նրբագեղ եւ ներդաշնակ շարժումներով,
խմբերի համաչափ եւ հաւասար դասաւորումներով, իրենից
դրսեւորեց պարային համոյթի բարձր ներկայացում եւ գեղասրեւտական
մակարդակ: Յատկանշական էր նաեւ՝ տարիքային բաժանումով
հանդէս եկած պարախմբի բարձրաճաշակ ձեւակերպւած հանդերձանքը:
Ծրագրի ընթացքում մենապարով հանդէս եկաւ Թինա Անտոնը,
ներկայացնելով՝ Խաչատուր Աւետիսեանի «Բալենի» եւ «Արարատ»
պարախմբի անսամբլը Խաչատուր Աւետիսեանի մշակած «Ուզունդարա»
պարերով, որոնք նւիրւած էին «Արարատ» պարի դպրոցի ղեկավար
Կարինէ Ղազարեանին:
Ուշագրաւ էր, որ պարահանդէսի ընթացքում առաջին անգամը
լինելով՝ ելոյթ ունեցան «Արարատ» դպրոցի երրորդ խմբի
սաները, որն ընդառաջւեց բոլոր ներկաների բուռն ծափողջունով:
Ծրագրի առաջին բաժնում Սեդրակ Գոջամանեանը արտասանեց
Պարոյր Սեւակի «Գլխապտոյտ» բանաստեղծութիւնը:
Ծրագրի աւարտին Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան Վարչութեան
նախագահ տկն. Արմինէ Զէյթունցեանը շնորհաւորեց պարախմբի
դպրոցի սաներին եւ նրանց գեղարւեստական ղեկավարին ու
օգնականներին եւ բեմ հրաւիրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ
Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանին իր խօսքը արտայայտելու
համար:
Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ բարձր գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի
Արւեստից Միութեան «Արարատ» պարախմբի դպրոցի սաներին,
գեղարւեստական ղեկավար տկն. Կարինէ Ղազարեանին եւ համոյթի
ելոյթը իրականացնող բոլոր միութենականներին ու գործիչներին,
որոնք՝ իրենց ջանքը չեն խնայում հայ մշակոյթն ու մասնաւորաբար
պարարւեստը փոխանցելու մեր մատաղ սերնդին:
Վերջում Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Վարչութեան կողմից ծաղկեկողովներ
նւիրւեց՝ պարախմբի ղեկավար՝ Կարինէ Ղազարեանին, փորձավարներ
Անահիտ Աւետեանին, Թինա Անտոնին, Լինդա Սարգսեանին եւ
մէկական վարդ՝ բոլոր պարուհիներին: Հանդիսութիւնն աւարտւեց
ջերմ մթնոլորտում:
|