Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան 2007 թւականի

Երդման Արարողութիւն

Ուրբաթ հոկտեմբերի 12-ին, "Արարատ" Մարզաւանի "Սասունցի Դաւիթ" սրահում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան 2007 թւականի Երդման արարողութիւնը՝ նւիրւած սկաուտիզմի 100-ամեակին:

Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնով եւ դրօշակի արարողութիւնով սկսւեց ծրագիրը. բացման խօսքից յետոյ տեղի ունեցաւ կրտսերների ցոյց, ֆիզիքական աշխատանքներ եւ միութեան ցոյցը:

Ապա ելոյթ ունեցաւ Սկաուտական Միութեան երգչախումբը ղեկավարութեամբ՝ Թայիկ Քեշիշեանի:

Սկաուտական Միութեան ասմունքի խումբը հանդէս եկաւ Չարենցի «Ամբոխները խելագարւած» բանաստեղծութեամբ. ասմունքից անմիջապէս յետոյ սրահ մուտք գործեցին Սկաուտական Միութեան բոլոր խմբերը եւ տեղի ունեցաւ Երդման Արարողութիւնը:

Ծրագրի ընթացքին օրւայ առիթով իրենց խօսքն ուղղեցին ներկաներին եւ միութեան անդամներին Կենտրոնական Վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Հրաչ Զարիֆեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանի Հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր՝ Ճարտ. Գէորգ Վարդանը եւ Սկաուտական Միութեան Սկաուտապետ՝ Խմբապետ Արբի Զոհրաբեանը:

Նաեւ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր ցուցահանդէս Սկաուտական Միութեան խմբերի ձեռքի աշխատանքներից եւ նկարներից :



 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .