|
Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան երդման
տարեկան արարողութիւն
Ուրբաթ,
Հոկտեմբերի
9-ին
Հայ Մշակութային
«Արարատ» կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ»
սրահում կայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան երդման
տարեկան արարողութիւնը:
Երդման արարողութիւնը բացւած յայտարարւեց
սկաուտական դրօշակի ծածանման և օրհներգով: Ապա բացման
խօսքով հանդէս եկաւ Նինելա Դաւթեանը, որից յետոյ ելոյթ
ունեցաւ միութեանս Կրտսեր հատւածի երգչախումբը՝
ղեկավարութեամբ Թալին Քեշիշեանի:
Արարողութեան յաջորդ բաժնում տեղի ունեցաւ
հատւածների ցոյց՝ կրտսերների, արի և արենուշների, ինչպէս
նաև երէցների փաղանգի մասնակցութեամբ, որից յետոյ միութեան
Արւեստից բաժանմունքը ներկայացրեց հատւածներ՝ ամենայն
Հայոց բանաստեղծ «Յովհաննէս Թումանեանի»
ստեղծագործութիւններից, նաև Կոմիտասի կենսագրութիւնը,
Պարոյր Սևակի «Անլռելի Զանգակատուն» ստեղծագործութիւնից:
Ծրագրի յաջորդ բաժնում ուղիղ կապ հաստատւեց
մարզաւանի լողաւազանում Երէց փաղանգի ջրային բանակավայրի
հետ:
Ապա օրւայ առիթով իր խօսքը արտայայտեց
Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ.Սեպուհ արք. Սարգսեանը:
Ծրագրի առաջին բաժնի աւարտից յետոյ «Վաչիկ Ղարաբէգեան»
սրահում տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքների ցուցահանդէս:
Ծրագրի երկրորդ բաժնում խմբերը իրենց
շարքային համակարգումով մուտք գործեցին դահլիճ, ուր և տեղի
ունեցաւ երդման արարողութիւնը և բաժանւեցին սկաուտական
կոչումը խորհրդանշող թաշկինակները: Որի յանձնելու պատիւը
տրւել էր՝ վետենան սկաուտ՝ Կոլիա Ջաղարբէգեանին, վետենան
սկաուտ՝ խորհրդարանի պատգամաւոր՝ Գէորգ Վարդանեանին,
կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Էդւարդ
Բաբախանեանին և միութեան սկաուտապետ՝ Շանթ Բաղրամեանին:
Ծրագրի աւարտին արտահայտւեցին՝ Իրանի
Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահյութեան
պատգամաւոր՝ Գէորգ Վարդանեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական
վարչութեան նախագահ՝ Էդւարդ Բաբախանեանը և միութեան
սկաուտապետ՝ Շանթ Բաղրամեանը: |