Սկաուտական միութեան կենտրոնատեղի-ի նորոգում

 

2009 թւականի Սեպտեմբեր 25-ի առաւօտեան ժամը 11:00-ին   Արարատ մարզաւանում, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ. -ի Սկաուտական միութեան կենտրոնատեղի-ի բացման արարաողութիւնը, որը նորոգումների էր ենթարկւել:

Սկաուտական միութեան գերագոյն կազմի առաջարկով և Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնկան վարչութեան հաստատումով և հովանաւորութեամբ, 6 ամսեայ աշխատանքով վերանորոգւեց Սկաուտական Միութեան կենտրոնատեղին կենտրոնատեղին նաև օժտւեց տեղեկատու կենտրոնով որում տեղադրւեց համագարկչային սարքեր, գրադարան և լսարան:

Սկաուտական միութեան կենտրոնատեղի բացման արարաողութեան մասնակցում էին Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները և Արարատ կազմակերպութեան անդամներն ու Սկաուտները:

Սկաուտական արարաողութիւնից և բացման խօսքից յետոյ, ցուցադրւեց տեսաժապաւէն որը պարունակում էր հարցազրոյցներ Արարատականների հետ. կենտրոնի նորոգման ուղղութեամբ: Ապա Սկաուտներին և ներկաններին իր խօսքն ուղղեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Էդւարդ Բաբախանեանը, ցանկանալով որ միութեան տրամադրւած հնարաւորութիւնները առանցքային դեր կունենան սկաուտների աշխատանքների բարելաւման:

Սկաուտական միութեան Սկաուտապետ Խմբապետ Շանթ Բաղրամեանը  շնորհակալութիւն յայտնեց կենտրոնական վարչութեանը  եւ բոլոր անձանց ովքեր օժանդակել են միութեան այս գործը իրականացնելու համար:

Ապա կենտրոնական վարչութեան նախագահը միութեանս ամենակրտսեր անհատի հետ միասին կտրեցին ժապաւէնը` այն յոյսով որ միութիւնը  շարնակելու է աշխատել ու ապրելու է  նոր վերելքներ:

Հ.Մ.Ա.Կ.-ի
Հանրութեան հետ կապ


 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .