ՉՈՐՍ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԿԱՈՒՏՆԵՐԸ «ՆԱՒԱՍԱՐԴԻ» ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ «ԱՐԱՐԱՏ» ՄԱՐԶԱՒԱՆՈՒՄ

2009 թւականի Օգոստոս 14-ին Արարատ մարզաւանը՝  հիւրընկալեց 500-ից աւելի սկաուտների:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական Միութեան հրաւէրով՝ Նաւասարդեան տօնակատարութեան առիթով, հրաւիրել էին Հ.Մ.«Սիփան» միութեան, Հ.Մ.«Նայիրի» Միութեան և Հ.Բ.Ը.Մ. Սկաուտական բաժամունքների սկաուտները:

Չորս Միութիւնները  մէկօրեայ աշխատանքը սկսեցին Սկաուտական արարաողութեամբ:

Բոլոր Սկաուտները միասնաբար դրօշակի արարողութեամբ և Մեր Հայրենիք հիմներգի ներքոյ սկսեցին իրենց մէկօրեայ արշաւը: Ապա մէկ անգամ ևս համախմբւած, խտացած շարքերովՍկաուտական երդում ասեցին :

Ապա աշխատանքները  սկսեց , ըստ տարիքային բաժանումներիերեք ընդհանուր   խմբերում:

Սկաուտների  համապատասխան իրենց տարիքային բաժանումների ունեցան մարզական խաղեր, Դասարան Նաւասարդի առիթով, Ֆիլմի ցուցադրում և հանրային յարաբերութիւնների մասին զրոյց, դասարան:

Սկաուտական չորս միւոթիւնները աւարտեցին իրենց աշխատանքը Սասունցի Դաւիթ սրահում :

Սկաուտների համար նաև պատրաստւել էր յիշատակ նշան իսկ պատասխանատուների մակարդակի յուշանւէրներ փոխանակւեցին:

Մէկ օրեայ բուռն աշխատանքային օրը  աւարտւեց իւրաքանչիւր  սկաուտի մօտ այն տպաւորութեամբ  որ ապագայում կը շարունակեն միասնական աշխատանքները միմիանց հետ, որպէս  մէկ հաւաքական՝ Թեհրանահայ սկաուտներ:
 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .