Հ.Մ.Ա.Կ.-ի
Սկաուտական միութեան
45-րդ Ողեմպիական խաղեր

1963 թւականից իվեր Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը, աշխատանքները աշխուժացնելու նպատակով կազմակերպեց Ողեմպիական խաղերը, որը շարունակւում է մինչ այսօր:

Արդէն աւանդոյթ դարձած Ողեմպիական խաղերը այս տարի սկսւեց օգոստոսի 29-ից և շարունակւեց մինչև սեպտեմբերի 4-ը, Արարատ մարզաւանում: Խաղերի բացման արարողութիւնը լի էր անակնկալներով: Միութեան խմբերը ջահը ձեռք-ձեռքի փոխանցելով հասցրին անցեալ տարւայ խաղերի չեմպիոնին ու մեծ շուքով վառւեց 45-րդ Ողեմպիական խաղերի ջահը: Ապա տեղի ունեցաւ բացման արարողութիւնը ու այդպիսով սկսւեց մրցութիւնները: Մէկ շաբաթ տևողութեամբ ու մրցակցութեան աշխոյժ մթնոլորտում կատարւեցին այս տարւայ մրցութիւնները:

Խաղերի աւարտման օրը՝ ուրբաթ, սեպտեմբերի 4-ի երեկոյեան, Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչների և ծնողների ներկայութեամբ կատարւեց խաղերի փակման արարողութիւնը. Նախ բացման խօսքով հանդէս եկաւ Արենուշ՝ Նինելա Դաւթեանը, այնուհետև ներկաներին ցուցադրւեց պատկերներ խաղերին մասնակցած սկաուտներից, ապա հրաւիրւեց ընկեր Ալեքս Կարապետեանը, որը Կենտրոնական վարչութեան խօսքը ուղղեց ներկաներին, խաղերի փակման արարողութիւնից յետոյ միութեան սկաուտապետ՝ խմբապետ՝ Շանթ Բաղրամեանը շնորհակալութիւն յայտնեց ծնողներին իրենց ներկայութեան համար, ու նաև Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեանը իր տրամադրած յուշանւէրների համար, որն էր՝ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման ու գործունէութեան 60-ամեակի գիրքը:

Ընդմիջումից յետոյ սկաուտները ներկաներին ցուցադրեցին խաղերից հատւածներ: Ապա տեղի ունեցաւ շքանշանների բաշխումը և 45-րդ Ողեմպիական խաղերի գաւաթը յանձնւեց խաղերի չեմպիոն՝ Արենուշ 2-ին և այսպիոսվ աւարտւեց ծրագիրը:

 


 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .