|
Փետրւարի 8, 2009
Իրանի Իսլամական յեղափոխութեան 30 ամեակի առիթով
«Արարատ»՝5
- «Սեդա - սիմա»՝2
Կիրակի փետրւարի 8-ին, 2009-ին կ.յ. ժամը
6-ին Արարատ մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում
տեղի ունեցաւ ֆուտսալի ընկերական մրցութիւն
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ու «Սեդա - սիմա»-ի
վետերանների միջև, Իրանի իսլամական յեղափոխութեան 30
ամեակի առիթով, ուր
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի
վետերանների խումբը
յաղթանակեց 5 – 2
հաշւով: Գոլերի յեղինակներն էին՝ Մայիս
Մինասեան (1 գոլ), Սամսոն Տէր Պետրոսեան (1 գոլ), Ռոբերտ
Քոչարեան (1 գոլ) եւ Էդմոնդ Բէզիկ (2 գոլ):
Սոյն մրցութեանը ներկայ էին «Արարատ»
Ֆուտբոլի խմբի նախկին տարիների մարզիչ պրն. Հասանէ
Հաբիբի-ն ու նաեւ խմբի նախկին Ֆուտբոլիստներից:
Հ.Մ.Ա.Կ.-ի Հանրութեան Հետ Կապ |