Հ.Մ.Ա.Կ.-ի Լողի դասարանների

 առաջին շրջանի աւարտը

 

Թւականիս յուլիսի 22-ին և 23-ին, աւարտւեց Հ.Մ.Ա.Կ.-ի լողի դասարանների առաջին շրջանը: Չորեքշաբթի, Յուլիսի 22-ին տեղի ունեցաւ օրիորդաց բաժնի իսկ հինգշաբթի, յուլիսի 23-ին տղայոց բաժնի մրցութիւնները:

Մրցութիւններին հրաւիրւել էին աշակերտ-ուհիների ծնողները իրենց երեխաներին քաջալերելու և 6 շաբաթների արդիւնքը դիտելու համար: Մրցութիւնները սկսւեց առաւօտեան ժամը 10:00-ից և շարունակւեց մինչև ժամը 12:00-ը: Նաև շքաննշաններ բաշխւեց  առաջին, երկրոդ և երրորդ տեղը գրաւած մրցակիցներին: Իսկ յետոյ ծնողները և երեխաները հիւրասիրւեցին լողաւազանների շրջափակում:

Լողի դասարանների առաջին շրջանում, օրիորդաց բաժնում մասնակցում էին 108 աշակերտուհիներ, իսկ տղայոց բաժնում 80 աշակերտներ: Դասարանները կայացաւ յունիսի  13-ից մինչև յուլիսի 23-ը:

Լողի դասարանների երկրորդ շրջանը սկսւելու է յուլիսի 25-ից և շարունակւելու է մինչև սեպտեմբերի 3-ը:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի
Հանրութեան հետ կապ




 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .