Թեհրանի Տղայոց Դահլիճային Ժայռամագլցման Լիգայ

Հինգշաբթի Յունիսի 25-ին Արարատ մարզաւանի «Սասունցի Դաւիթ» մարզադահլիճում առաւօտեան ժամը 10-ին կայացաւ Թեհրանի Տղայոց դահլիճային ժայռամագլցման լիգայի առաջին շրջանի առաջին փուլը, Lead ճիւղում: Այս շրջանի մրցութիւններին մասնակցում են չորս ակումբներ՝ Արարատ, Դաւուդի, Ղիանուրի և Թարբիաթ Մոդարեսը: Մրցութիւնները կայանալու է չորս փուլում, իւրաքանչիւրը մի հաւաքականի հիւրընկալութեամբ: Այսպիսով երկրորդ փուլը կայանալու է Դաւուդի ակումբում Յուլիսի 17-ին, Bouldring ճիւղում, երրորդ փուլը լինելու է Ղիանուրի ակումբում Յուլիսի 31-ին ժամը 9-ին, Lead ճիւղում, իսկ վերջին փուլը կայանալու է Թարբիաթ Մոդարես համալսարանի հաւաքականի հիւրընկալութեամբ Օգոստոս 20-ին ժամը 14-ին, Lead ճիւղում: Մրցութիւններին մասնակցում են 20 մարզիկներ իւրաքանչիւր հաւաքականից հինգ մարզիկ. Մրցութիւնները կայանում է միաժամանակ անհատական և թիմային կարգով: Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հաւաքականը Գուդարզէ Նաթեղի գլխաւորութեամբ այս մրցութիւններում  հանդէս է գալիս յետևեալ կազմով՝
Մհեր Դաւթեան
Առնոլդ Խոսրովեան
Շանթ Մարութի
Արքա Մուսախանեան
Արին Վարդումեան

Հինգշաբթի Յունիսի 25-ին մրցութիւնների առաջին փուլում գրանցեց յետևեալ արդիւնքները՝ թիմային կարգում Թարբիաթ Մոդարեսը 352 միաւորով գրաւեց առաջին տեղը, Դաւուդի ակումբը 188 միաւորով գրաւեց 2-րդ տեղը, Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հաւաքականը 120 միաւորով գրաւեց 3-րդ տեղը և Ղիանուրին 99 միաւորով գրաւեց 4-րդ տեղը:

Անհատական բաժնում Թարբիաթ Մոդարեսի երկու մարզիկներ վաստակելով 100 միաւոր միատեղ գրաւեցին առաջին տեղը, իսկ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հաւաքականի տղաները 18-ը մարզիկների մէջ գրանցեցին յետևեալ արդիւնքները՝ Շանթ Մարութին, 10-րդ 34 միաւորով, Արքա Մուսախանեան 12-րդ 28 միաւորով, Առնոլդ Խոսրովեան 15-րդ 22 միաւորով, Արին Վարդումեան 17-րդ 18 միաւորով, Մհեր Դաւթեան 17-րդ 18 միաւորով, նշելի է թէ դահլիճային ժայռամագլցման անհատական բաժնում առաւելագոյնը կարելի է վաստակել 100 միաւոր: Սոյն մրցութիւնների յաջորդ մրցաշարը տեղի կունենայ Դաւուդի ակումբում Շիրուդի մարզաւանում Յուլիսի 17-ին առաւօտեան ժամը 9-ին:

Հ.Մ.Ա.Կ.-ի
Հանրութեան հետ կապ

 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .