"Արարատ" երգչախմբի ելոյթը՝

 Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի "Արամ Մանուկեան" սրահում

Հինգշաբթի յուլիսի 12-ին, Կազմակերպութեանս "Արարատ" երգչախումբը ելոյթ ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի "Արամ Մանուկեան" սրահում շուրջ 80 հանդիսատեսի ներկայութեամբ:

Խումբը մեկնել էր 18 անդամներով, ղեկավարութեամբ օր. Արաքս Խաչատրեանի եւ դաշնակահարութեամբ Ռեբեկա Աշուղեանի: Ծրագրի սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան նախագահ, նախկինում "Արարատ" երգչախմբի անդամ՝ ընկ. Արմէն Բադալեանը: Ապա ձեռնարկն սկսւեց Տէրունական Աղօթքով եւ Ազգային Օրհներգով: Այնուհետեւ 2 վարագոյրով հանդիսատեսին ներկայացւեցին հայկական ժողովրդական, ազգային եւ հայրենասիրական երգեր, որոնք արժանացան հանդիսատեսի համակրանքին: Ծրագրի աւարտին ելոյթ ունեցաւ Ուրմիոյ հոգեւոր հովիւ Տ. Անանիա Աբեղայ Գուճանեանը:

Երգչախումբը երկօրեայ ճանապարհորդութեան ընթացքին այցելել է նաեւ Գեարդաբադի մասնաճիւղն ու գիւղի հայկական եկեղեցին:

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .