Երէցների Միութեան 44-ամեակի տօնակատարութիւն

 

Երկուշաբթի դեկտեմբերի 1, 2008-ին, տեղի ունեցաւ Երէցների Միութեան ամսական հերթական հանդիպումը, մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հանդիպումը զուգադիպել էր Երէցների հիմնադրման 44-ամեակին, որին հրաւիրւել էին Կենտրոնական Վարչութեան, Մարզական, Արւեստից ու Սկաուտական Միութիւնների Վարչութիւնները, Մարզաւանի եւ Կենտրոնատեղիի Վարիչ Մարմինները, Հանրային Կապի եւ Օթոմասիոնի Յանձնախմբերը եւ միութեան 2007-2008 շրջանին՝ դասախօսութիւնների աշխատանքում համագործակցած անհատները:

Ընկ. Շուշիկ Սողոմոնեանը կատարեց ծրագրի բացումը, բարի գալուստ մաղթելով ընկերներին եւ հիւրերին, անդրադարձաւ Երէցների տարեկան Նոր տարւայ վաճառքին, որը տեղի ունեցաւ նոյեմբերի 27 եւ 28-ին. ակնկալեց նաեւ Նոր Տարւայ ամանորի դիմաւորման աշխատանքին, որ արդէն իսկ Կենտրոնական Վարչութիւնը կեանքի է կոչել  կորիզ յանձնախումբ բաղկացած Կենտորնական Վրաչութեան, Երէցների, Մարզական եւ Սկաուտական Միութիւնների Վարչութիւնների ներկայացուցիչներից եւ յանձնախումբը սկսել է իր նախնական աշխատանքերը:

Ընթերցւեց դեկտեմբեր եւ յունւար ամիսներին ծնւածների անւանացանկը. Ընկերը շնորհաւորելով թէ տարեդարձները եւ թէ Երէցների Միութեան 44-ամեակը՝  յայտնեց ազատ բէմ:

 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .