Երէցների Միութեան Ապրիլ ամսւայ Հանդիպում

 

Երկուշաբթի ապրիլի 7, 2008-ին, մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Երէցների Միութեան ամսական հերթական հանդիպումը, որը զուգադիպել էր մայրերի օրւան:

Այս ծրագրին հրաւիրւել էին Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան, Հայ Կին եւ Կանանց Եկեղէցասէր Միութեան Վարչութիւնները:

Կանանց Եկեղէցասէր Միութիւնը ունենալով Մայրերի օրւայ տօնակատարութիւն չկարողացաւ մասնակցել ծրագրին:

Նախ միութեան նախագահ՝ ընկեր Շուշիկ Սողոմոնեանը ողջունեց ներկաներին եւ շնորհաւորելուվ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը, շնորհաւորեց նաեւ հայ մայրերի մեծարման օրը:

Ապա ներկայացւեց Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան պատմութիւնը:

Ցուցադրւեց Թ.Հ.Կ. Ընկերութեան 100-ամեակի ֆիլմը. միութեան նախագահ՝ տկն. Անէթ Այւազեանը բովանդակալից տեղեկութիւններ փոխանցեց 103 տարւայ գործունէութեան մասին: Մայրերի օրւայ վերաբերեալ կարճ ընթերցեց ընկեր Անահիտ Աբրահամեանը:

Հրաւիրւեց «Հայ Կին» միութեան նախագահուհի տկն. Դիանա Յովհաննիսեանը, որ հակիրճ բացատրութեամբ ներկայացրեց միութեան շուրջ 70 տարիների գործունէութիւնը:

Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից Միութեան պարի խմբի պարուսոյց՝ տկն. Անահիտ Աւետեանը իր համագործակցութիւնը ունեցաւ 3 հոգանոց պարով «Հայի աչեր» անւամբ պարը, որը կատարեցին ընկերներ Թինա Անտոն, Լինդա եւ Լինէթ Սարգսեանները:

Ընթերցւեց ապրիլ ամսում ծնւած ընկերների անունները. հիւրերը հիւրասիրւեցին Արհեստից բաժանմունքի միջոցով պատրաստւած ընթրիքով:

Ծրագրին ներկայ էին հարիւրից աւել անդամներ եւ հիւրեր:

 

 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .