Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան

Երդման Արարողութիւն

 

Ուրբաթ սոյն թւի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան Երդման Արարողութիւնը:

Արարատի հիմնով եւ դրօշակի արարողութեամբ սկսւեց ծրագիրը. բացման խօսքը ընթերցեց Դ.Ա. Վանէ Գալստեանը: Բացման խօսքից յետոյ ցուցադրւեց հատւածներ 2008 թւականի Ֆրանսիայի բանակումից, որին մասնակցել էին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական Միութեան անդամներից մի խումբ: Ապա ելոյթ ունեցաւ միութեան կրտսերների երգչախումբը ղեկավարութեամբ՝ Թայիկ Քեշիշեանի:

Ծրագրի ընթացքին տեղի ունեցաւ ֆիզիկական աշխատանքներ նաեւ Արիների, Արենուշների եւ կրտսերների հատւածի ցոյցերը: 

Սկաուտական Միութեան ասմունքի խումբը հանդէս եկաւ Վարանդի «կամքի կերոններ» բանաստեղծութեամբ. Խմբին մաս էին կազմում՝ Ա. Արտոյտ Զոհրաբեանը, Ա. Առնոլդ Յովասափեանը, Դ.Ա. Ադանա Չարմահալեանը եւ Արենուշ Նուշէ Խուդադադեանը. Ասմունքից անմիջապէս յետոյ սրահ մուտք գործեցին Սկաուտական Միութեան բոլոր խմբերը եւ տեղի ունեցաւ Երդման Արարողութիւնը:

Ծրագրի երկրորդ մասում խմբերը տողանցելով մուտք գործեցին սրահ. Ապա բաշխւեցին մի շարք գնահատականներ, պաշտօններ եւ աստիճաններ, որը մեծ խանդավառութիւն ստեղծեց սկաուտների մէջ:

Ծրագրի ընթացքին օրւայ առիթով իրենց խօսքն ուղղեցին ներկաներին եւ միութեան անդամներին Գերաշնորհ Սրբազան հայրը, Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամաւոր՝ ճարտ. Գէորգ Վարդանը եւ Սկաուտական Միութեան Սկաուտապետ Խմբապետ Արբի Զոհրաբեանը:

Հարկ է նշել, որ «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր ցուցահանդէս, որտեղ ցուցադրւում էին Սկաուտական Միութեան իւրաքանչիւր խմբի աշխտանքները եւ լուսանկարները:

 



 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .