Սկաուտական Միութեան 2006 թւի Երդման Արարողութիւն

 

2006 թւականի նոյեմբերի 10-ին, առաւօտեան ժամը 11:00-ին, տեղի ունեցաւ Սկաուտական Միութեան տարեկան Երդման Արարողութիւնը՝ մարզաւանի "Սասունցի Դաւիթ" սրահում, որը  նւիրւած էր Հայոց Գրերի Գիւտի 1600 ամեակին:

Արարողութեանը մասնակցում էին՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսեանը, Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Ճարտ. Գէորգ Վարդանը, ազգային մարմիններ, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութիւնը, Կազմակերպութեան անդամները, Հ.Մ.Ա.Կ.-ի անցեալի սկաուտները՝ որպէս քաւորներ եւ սկաուտների ծնողները:

Սրբազան Հօր օրհնանքի խօսքից յետոյ, Սկաուտապետ՝ Խմբապետ Արբի Գալստեանը իր խօսքն ուղղեց ծնողներին, իսկ վերջում Ճարտ. Գէորգ Վարդանը խրախուսեց միութեան սկաուտներին, որպէսզի ամենայն լրջութեամբ շարունակեն իրենց աշխատանքները: Նշելի է, որ մի շարք սկաուտներ գնահատւեցին իրենց խմբերի պատասխանատուների ու  նաեւ Գերագոյն Կազմի միջոցով:



 

Home  |   History  |  About Us |   News  |   Culture  |   Member Ship  |  Facilities
Senior Members   |   Scouts  |  Sport   |  Branches  |   Ararat News  |   Photo Gallery

All Right Reserved By Ararat Organization. Design And Developed by Global Micro Center 2006
Site Requrement Macromedia Flash MX Plugin And IE 5+ .