|
Հ.Մ.Ա.Կ.-ի
Երէցների
Միութիւնը
բոլորէց
իր
հիմնադրութեան
42-րդ
տարեդարձը
Կեանքի
բնական
առանցքն
է. օրերը
յաջորդում
են իրար,
դառնում
տարի եւ
սովորական
առօրեան
անցնում
պատմութեան...
Դեկտեմբեր
4, 2006-ին,
միութեան
հերթական
հանդիպումի
օրը,
նշւեց
Երէցների
Միութեան
հիմնադրման
եւ
գործունէութեան
քառասուն-երկրորդ
ամեակը:
"Արարատ"
Մարզաւանի
"Վաչիկ
Ղարաբէգեան"
սրահը
խնամքով
դասաւորւած
էր,
ընդունելու
միութենականներին:
Նախ
Երէցների
Միութեան
նախագահ՝
ընկեր
Հարմիկ
Զովելեանը
բացւած
յայտարարեց
տօնակատարութիւնը:
Ապա խօսք
առաւ
Հ.Մ.Ա.Կ.-ի
Կենտրոնական
Վարչութեան
նախագահ՝
Հենրիկ
Խալոյեանը:
Նա իր
խօսքերի
ընթացքում
նախ
շնորհաւորեց
Երէցների
Միութեան
տարեդարձը.
ընկեր
Խալոյեանը
բարձր
գնահատեց
Երէցների
Միութեան
ներդրումը
Կազմակերպութեան
աշխատանքների
մէջ եւ
յատուկ
գնահատական
խօսք
ուղղեց
Արհեստից
Բաժանմունքի
ընկերների
կազմակերպած
վաճառքի
աշխատանքների
կապակցութեամբ:
Իբրեւ
սեղանապետ
հրաւիրւեց
ընկեր
Ժորժիկ
Աղազարեանը.
ելոյթ
ունեցան
ընկերներ՝
Յարութ
Նազարեանը,
Անժէլ
Մանուկեանը,
Էդւարդ
եւ
Հերմինէ
Աշեղեանները:
Խօսք
տրւեց
նաեւ
Կազմակերպութեան
բազմամեայ
անդամ
եւ
նախկին
Կենտրոնական
Վարչութիւնների
նախագահ՝
ընկեր
Կոլիա
Ջաղարբէգեանին:
Ընկերը
շնորհաւորելով
Երէցների
Միութեան
տարեդարձը,
անդրադարձաւ
նաեւ
առկայ
դժւարութիւներին:
Միութենականները
հիւրասիրւեցին
ընթրիքով,
որից
յետոյ
տարեդարձի
կարկանդակը
բաժանւեց:
Նաեւ
յիշւեց
դեկտեմբեր
եւ
յունւար
ամսւայ
ընթացքին
ծնւած
ընկերների
անունները:
Բեմում
տեղադրւած
վարագոյրի
վրայ,
շարունակաբար
ցուցադրւում
էր
միութեան
նախորդ
տարւայ
զանազան
աշխատանքներից
եւ
տօնակատարութիւնից
նկարներ:
Ուշ
գիշերին,
ընկերները
բարձր
տրամադրութեամբ
թողին
Մարզաւանը:
Յիշեալ
տօնակատարութեան
ներկայ
էին
շուրջ 130
հոգի:
|