|
Հ.Մ.Ա.Կ.-ի
Սկաուտական
Միութեան
պատմական
“1951-2004”
1944
թւականի
յուլիսի 4-ին
“Հայ
Պատանեկան
Մշակութային
Միութիւնը”
սկսում է իր
գործունէութիւնը,
միութեան
մէջ
կազմւում
են չորս
բաժանմունքներ՝
թատերական,
երաժշտական,
մարզական
եւ գրական,
նաեւ մէկ
միաւոր
մանկահասակների
համար
օժանդակ
անունով:
1946
թւականին
մարտի 11-ին
միութեան
անունը
փոխւում է
Հ.Ե.
Մշակութային
Միութեան
եւ օժանդակ
միաւորը
որպէս
պատանիների
աշխատանքի
միջավայր
շարունակում
է իր
գործունէութիւնը:
1950
թւականին
մշակութային
եւ
միութենական
կեանքին
նոր թափ
տալու
նպատակով, 4
միութիւնների
միացումով
կազմւում է
Հայ
Մշակութային
Արարատ
Միութիւնը:
Այս
միջոցին
երկրում
տիրող
ճնշումները
չէզոքացնելու,
պատանեկութեանը
աւելի
խանդավառելու
եւ
միութեան
աշխատանքներում
ներգրաւելու
նպատակով, 1951
թւականի
ապրիլի 14-ին
իրականանում
է
մտահղացումը,
որի
հետեւանքով
ծնւում է
Սկաուտական
Միութիւնը:
Սկաուտական
Միութիւնը
իր
աշխատանքը
շարունակում
է մինչ
այժմ՝ 52
անդադար
տարիներ
մերթ
դժւարին ու
տքնաջան
պահեր՝
մերթ
խանդավառութիւն
ու
ոգեւորութիւն
ստեղծող
պահեր:
Միութիւնը
այժմ ունի
շուրջ 445
անդամներ,
ընդորում
ներառւում
են արիների,
արենուշների,
գայլիկների
ու
արծւիկների
հատւածներն
ու
երէցների
փաղանգը:
Սկաուտական
Միութեան
նպատակն է
դաստիարակել
եւ կրթել
հայ
սերնդին
մտայնապէս
եւ
ֆիզիքապէս,
նրանց
փոխանցել
սկաուտական
եւ
դաշտային
գիտելիքներ,
սովորեցնել
կեանքը
գիտակցաբար
վարելու եւ
պատահած
իւրաքանչիւր
խոչընդոտ
դիւրութեամբ
յաղթահարելու
կարողականութիւնը
եւ
փոխանցել
առողջ
գաղափարաբանութիւն:
Միութիւնը
մինչ այժմ
մասնակցել
է 6
համահոմենթմենական
բանակումների.
1978-ին
Յունաստանում,
1980-ին
Ֆրանսիայում,
1998, 2000, 2004 եւ 2006
թւականներին
Հայաստանում:
Կարեւորագոյն
աշխատանքներ՝
1.
Տարեկան
երդման
ծրագիր
2.
Ողեմպիական
մրցութիւններ
3.
Միութեան
ընդհնուր
հատւածների
եւ խմբերի
բանակումներ
Սկաուտական,
ազգային,
մշակութային
եւ
մարզական
գիտելիքների
փոխանցում:
|