Հ.Մ.Ա.Կ.-իՈւրմիոյՄասնաճիւղիԱրարատՆւագախումբ
Մասնաճիւղիս Արարատ նւագախումբը իր աշխատանքը սկսել է 2014 թւի փետրւարից:
Նւագախումբը կազմւած է 7 հոգուց՝ ընկերներ Սեւադա Դելիր խմբի ղեկավար եւ դաշնակահար, Ռիքարդօ Իւհաննա ջութակահար, Լոդրիկ Իւհաննա ջութակահար, Սերլի Գոլոյեան ջութակահար, Նայիրի Գոլոյեան ջութակահար, Անի Ազիզ ջութակահար եւ Րաֆֆի Ազիզ Գիտառիստ:
Խմբի բոլոր անդամները ունենալով իրենց ոչ երաժշտական մասնագիտութիւնները արհեստավարժ ձեւով տիրապետում են իրենց սիրողական աշխատանքին:
Փետրւարի 26-ին նշեցինք նւագախմբի միամեակը, մաղթելով նորանոր յաջողութիւններ եւ վերելքներ:
Խմբի գեղարւեստական ղեկավար Սեւադա Դելիրի մասին՝
Ծնւել է 1993 թ. Յունւարին Ուրմիայում, աւարտելով հայոց դպրոցը իր բարձրագոյն կրթութիւնը ստացել է Ճարտարապետութեան Քաղաքաշինութեան ճիւղում:
9 տարեկանից սկսել է դաշնամուր նւագել եւ այսօր արհեստավարժ կերպով նւագում եւ դասաւանդում է, նաեւ համագործակցում է պարսկական խմբերի եւ անւանի երգիչների հետ թէ նւագակցութեամբ եւ թէ գործիքաւորման բաժնում:
Նւագախումբը իր աշխատանքների կողքին նաեւ աշխատում է կազմել քառաձայն երգչախումբ: