Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 18 Հոկտեմբեր 2015 15:56
Rate this item
(0 votes)

     Թւականիս յուլիսի 6-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 4 խմբի տարեկան բանակումը, դէպի Թաւրիզ:

      4 օրեայ բանակումը նպատակ ունէր, արիների մօտ բարելաււել դաշտային գիտելիքների իմացութիւնը: Թւով 15 սկաուտներ հրաշալի օրեր անց կացրեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում, բանակումի աշխատանքներում ներառւած էր դասարաններ, նորանոր խաղեր եւ այցելութիւններ դէպի՝  Թաւրիզի շուկայ, հայկական դպրոց եւ եկեղեցի, քաղաքապետարանի շէնք եւ Քանդովան գիւղ:

     Սկաուտները, անմոռանալի յուշեր ունեցան, բանակումը աւարտւեց յուլիսի 9-ին: