2016 թ. չորեքշաբթի յունւարի 20-ին բասկետբոլի ծնողների և Մարզական միութեան վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր Գնահատման ընթրիք երեկոյ:
Ներկայ էին երկու խմբերի անդամները թէ նրանք որ մրցումներին էին մասնակցել և թէ նրանք որ փորձերին էին մասնակցել ,երեխաների ծնողները , խմբի մարզիչները և խմբերի պատասխանատուն , Մարզական միութեան վարչութիւն և Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը:
Մարզիկների ծնողների անունից բացման խօսքը արտայայտւեցին տկն. Գրետա Խոսրովեան և պրն.Նորիկ Մինասեանը:
Օրւան պատշաճ արտայայտւեցին Մարզական միութեան վարչութեան նախագահ ՝ ընկեր Արա Ջահանեանը և երկու թիմերի մարզիչ պրն.Ղանբարին:
Ջերմ և մտերմիկ մթնոլորտ էր տիրում:
մրցումներին մասնակից մարզիկներին նւէրներ յանձնւեց ՝ Մ արզական միութեան վարչութեան կողմից:
Հարկ է նշել ՝մինի թիմը 3-րդ տեղ է հանդիսացել Թեհրանի 2-րդ կարգի մրցումներին և մանկապատանեկան ( نونهالان)թիմը 3-րդ է հանդիսացել Թեհրանի մրցումներին: