Կիրակի, մարտի 20-ին, Հ.Մ.Ա.Կ Սկաուտական միութեան Կրտսերների հատւածը ներկայ են գտնւել Ծաղկազարդի արարողութեանը՝ Ս.Սարգիս եկեղեցում:
Կրտսերները արարողակարգին հետևել են ձիթենու ճիւղերով, ի յիշատակ Քրիստոսի յաղթական մուտքին Երուսաղէմ, ապա ստացել են Ս. Հաղորդութիւն:
Կրտսերները ապա այցելել են Սրբազան հօրը:
Առաջնորդ Սրբազան հայրը, ուրախութեամբ ողջագուրւել է կրտսերներին ու իր հայրական սէրն ու օրհնութիւնը փոխանցել նրանց, ապա յանձնել է նւէրներ:
Փոքրիկները մեծ բաւարարութեամբ վերադարձել են տուն: