Հրատարակութիւն

PDF

Թ.Հ.Թ. Թեմակալ առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանի այցը Հ.Մ.«Արարատ»Կ. նորակառոյց մարզասրահ

Rate this item
(0 votes)

Թ.Հ.Թ. Թեմակալ առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանի այցը

Հ.Մ.«Արարատ»Կ. նորակառոյց մարզասրահ

 Երկուշաբաթի, նոյեմբերի 7-ի երեկոյեան, Թ. Հ. Թ. Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, այցելեց Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նորակառոյց մարզասրահ: Նրան ընկերակցում էին պրն. Ռազմիկ Խուդաբախշեանը եւ պրն. Վահիկ Մանսուրեանը: Հանդիպմանը ներկայ էին Հ.Մ.«Արարատ». Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը եւ ընկեր Ալէքս Կարապետեանը, Կենտրոնական վարչութեան նախագահը զեկուցեց նորակառոյց մարզասրահի աշխատանքների ներկայ իրավիճակը եւ ապագայում կատարելիք աշխատանքների մանրամասը նաեւ շինարարական աշխատանքների կապալառուն փոխանցեց տեղեկութիւններ կառոյցի մասին:

 

Նոյն օրը Սրբազան Հայրը այցելեց մարզաւանի «Շահբազեան» սրահ որի վերանորոգման աշխատանքները մօտենում է իր աւարտին: Սրբազան Հայրը գնահատելով կատարած աշխատանքները ի շահ երիտասարդ սերնդի եւ իրանահայ համյնքի իր օրհնութիւնը եւ աջակցութիւնը յայտնեց կենտրոնական վարչութեան ընկերներին: