Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը
Չորեքշաբթի 8 փետրւարի 2017 թ.-ին շուրջ 1200 հանդիսատեսի, 567 աշակերտ – ուհիների և 100 ից աւելի մանկապարտէզների բալիկների ներկայութեամբ և մասնակցութեամբ բացւած յայտարարւեց 41-րդ Համադպրոցական խաղերը:
Արաքս դպրոցի տարրական բաժնի երգչախումբը սկզբում կատարեց Տէրունական աղօթքը այնուհետև հնչեց Իրանի Իսլ. Հ. Հիմնը, ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի: Երգչախումբը նաև կատարեց այլ երգեր:
Օրւայ խօսքով հանդէս եկաւ Մարզական միութեան վարչութեան նախագահ ՝ Արա Ջահանեանը:
Տեղի ունեցաւ Թունեան դպրոցի աշակերտների մարզական ցոյցերը որից յետոյ բեմ բարձրացաւ Մարիամ հաստատութեան երկսեռ երգչախումբը Գիտա Եասերիի ղեկավարութեամբ:
Մեծ շուքով մուտք գործեցին մարզիկ աշակերտները: Հարկ է նշել որ բացման հանդիսութիւնը զուգադիպում էր Թունեան դպրոցի հիմնադրման 60-ամեակի և նւարդ Գուլբենգեան դպրոցի 50-ամեակի բարեբաստիկ առիթներին:
Աշակերտական երդումը կատարեց Սերւին Խոսրովեանը, իրաւարարի երդումը կատարեց Էմելին Ղազարեանը:
«Միասնական շուրջպար» մեներգով հանդէս եկաւ Մխիթար Վարդինը:
Օրւայ խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ վարդանը:
Ծրագրի աւարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խօսքը ուղղեց սրբազան հայրը:
Օրւայ հաղորդավարներն էին Արւեստի դպրոցի աշակերտներ՝
Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշեանը, Ալէ Խալոյեանը և Անի Յովհաննիսեանը
Ձեռնարկին ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներ և փոխտեսուչները, Հայ Կաթողիկէ եկեղեցու սուրբ քոյրերը, ծնողական խորհուրդները, ծնողները, միութիւների վարչութիւները և Արարատի կենտոնական վարչութեան ընկերները:
Ներկաները մեծ խանդավառութեամբ թողեցին Մարզաւանը:
Մրցումները սկսւելու է հինգշաբթի ժամը 16-ից:
Նիւթը ստացել ենք Արարատի Հանրութեան հետ կապից:
Խաղերի ծրագիրը կարելի է ստանալ Հ.Մ.Ա.Կ.-ի պաշտօնական կայքէջից և թելեգրամից
telegram.me/Araratorg
Հ.Մ.Ա.Կ.