از آنروز به بعد ، خواهر و برادر در دیدارهای پنهانی،خبرهایی را که درباره ی مادر و بازماندگان می شنیدند به هم می گفتند.فهمیده بودند که آنها را به شهر حلب برده اند . با آنکه درباره ی سرنوشت تبعید شدگان اطلاعات موثق و مشخصی وجود نداشت ، اما شایعات گوناگونی بر سر زبانها بود...
Երկուշաբթի փետրւարի 13-ի 2017 թ.-ին «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսւայ ընդհանուր հանդիպումը որտեղ նշւեց միութեան վաստակաւոր անդամ ՝ընկեր Էդւարդ Յարութիւնեանի թարգմանութեամբ,անւանի իրաւաբան՝ Ֆեթհիյէ Չեթին-ի «Մեծ մայրիկս»յուշագրական գրքի շնորհանդէսը ,100-ից աւելի անդամների ու հիւրերի ներկայութեամբ:
Սկզբում միութեան նախագահ ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով ներկաներին , ոտնկայս հրաւիրեց յարգելու նորոգ հանգուցեալ երկու ընկերների յիշատակը ,այնուհետև ներկայացրեց ընկեր Էդւարդի կենսագրականը նշելով որ սա ընկերոջ երկրորդ հրատարակած գիրքն է ու պատիւ համարեց ,որ այս շրջանում Երէցների միութիւնը նշել է գրքի երկու շնորհանդէսներ նաև ընթերցեց «Պայման» եռամսեակի խմբագրական կազմի ուղերձը :
Ապա ընկեր Սեդա Թարվերդեանը ներկայացրեց գրքի բովանդակութիւնը լուսանկարներով որից յետոյ ընկեր Արմիկ Դինիէլեանը պարսկերէնով մէջբերումներ կատարեց, վերջում թարգմանիչը օրւայ առիթով ունեցաւ իր խօսքը :
Ներկաները հնարաւորութիւն ունէին սրահում գնելու«Մեծ մայրիկս»գիրքը :
Ծրագրի աւարտին ներկաները մօտենալով թարգմանչին փոխանցեցին իրենց ջերմ շնորհաւորանքները ,«Պայման» եռամսեակի նւիրած գեղեցիկ ծաղկեփունջը զարդարել էր սրահը , Հանրութեան հետ կապի յանձնախումբը փոքրիկ յիշատակով յայտնեց իր երախտագիտութիւնը :
Վերջում տեղի ունեցաւ Հանրային- հասարակական բաժանմունքի կողմից պատրաստւած համեստ ընդունելութիւն որը ուրախ մթնոլորտում տևեց մինչև ուշ գիշեր:
(Գիրքը վաճառւում է Հուսկ հաստատութիւնում ,نشر ثالث գրախանութում և մարզաւանի Երէցների Կրպակում )