Ուրբաթ, Մայիսի՝ 5-ին Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտական միութեան Կրտսերների հատւածի թիւ 2 խումբը հիւրընկալեց Թունեան և Նայիրի դպրոցների առաջին և երկրորդ դասարանցիներին:
Սկաուտական աշխատանքը ընթացաւ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում: Աշխատանքը օժանդակելու էին եկել փորձառու ժամանակի սկաուտները, որոնց աջակցութիւնը սատարեց հատւածի աշխատանքին:
Սկաուտները իրենց նոր ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացրեցին: Օրը յագեցած էր հաճոյական եւ դաստիարակչական աշխատանքներով որոնց թւում էր երգեր, խաղեր, ծեփեգործութիւն եւ դասարան:
Դասարանի թեման էր «Սկաուտիզմ»-ը , որի նպատակն էր՝ նորեկներին ծանօթացնելու սկաուտիզմի գաղափարի եւ պատմութեան հետ : Աշխատանքի պատասխանատուները նախկին սկաուտների օգնութեամբ նորեկներին ներկայացրեցին հայ սկաուտի յատկանիշները: Վերջում սկաուտները հրաժեշտ տւեցին դպրոցականներին ցանկանալով կրկին հանդիպել՝ այս անգամ որպէս սկաուտներ: