Աշխատանքի նպատակն էր աշակերտուհիներին ծանօթացնել սկաուտական աշխատանքներին :
Աշակերտուհիները վաղ առաւօտեան ժամանեցին Արարատ մարզաւան և այնտեղ նրանց դիմաւորեցին «Արարատ»-ի սկաուտները:
Օրը յագեցած էր հաճոյական եւ դաստիարակչական աշխատանքներով , որոնց թւում էր՝ երգեր, սկաուտական խաղեր, ֆիզիքական աշխատամքներ, եւ դասարաններ: Ֆիզիքական վարժութիւնների մաս էր կազմում՝
թիրոլը, որտեղ սովորեցին բարձրութիւնում թոկից բռնած մի կէտից միւսը տեղափոխւել:
Միասնական աշխատանքը ընթացաւ ակտիւ եւ ջերմ մթնոլորտում: Վերջում սկաուտները հրաժեշտ տւեցին իրենց ընկերներին կրկին հանդիպելելու ցանկութեամբ :