Մայիսի 15-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի աստիճանաւորական կազմը օժանդակեց «Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքներին:
«Թեւանիկ» բարեսիրական խմբի աշխատանքները կարճ ժամանակում լայն արձագանգ է գտել համայնքում: Տասնեակ կամաւորներ միացել են խմբին:
Խմբի անունը վերցւել է կինոբեմադրիչ՝ Ջիւան Աւետիսեանի համանուն ֆիլմից: Խումբը բարեսիրական նպատակով կապ է հաստատել Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) հետ, որը 1910 թւականին հիմնադրւած Կանանց բարեգործական կազմակերպութիւն է: Խմբի բարեսիրական գործունէութիւնը շեշտակի ընդարձակւել է Արցախեան քառօրեայ պատերազմից յետոյ, երբ զոհւածների ընտանիքներին օժանդակելու խնդիրը օրակարգ դարձաւ:
Այս անգամ կամաւորների թւում էին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշներ թիւ 4 խմբի աստիճանաւորները: Նրանք միանալով «Թեւանիկ»-ին օժանդակեցին որպէսզի Արցախից ստացւած մեղրը լցնել ամանների մէջ որից յետոյ օժանդակեցին մեղրի փաթեթաւորմանը ինչն էլ անդամնների մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Սկաուտիզմի գաղափարախօսութեամբ օժտւած սկաուտները իբրեւ, նոր սերունդի ներկայացուցիչներ առաքելւած են օգնութեան ձեռք մեկնել հասարակութեան կարիքաւոր անդամներին:
Եւ այս անգամ արենուշները օժանդակելով «Թեւանիկ»-ին նպատակաուղղւած էին աջակցել Արցախում ապրող մեր հայրենակիցներին: