Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 24 Մայիս 2017 12:38
Rate this item
(0 votes)

 

2017 թւականի ուրբաթ մայիսի 5-ին Թեհրանի «Սերաջ»մարզադահլիճում տեղի ունեցաւ Թեհրան նահանգի ժայրամագլցման մրցումները, նահանգի հաւաքականը ընտրելու նպատակով:
«Արարատ»Կազմակերպութիւնից մրցումներին մասնակցեցին ժայռամագլցման խմբի անդամներ ՝ Էրիկ Սադեղին և Ադդէ Կրասկեանը:Էրիկը գրաւեց պատանեկան Ա տարիքի բաժնում 3-րդ տեղը և Ադդէն պատանեկան Բ բաժնում 2-րդ տեղը lead(سرطناب)մրցումներում,որոնք երկուսն էլ ներառւելով Թեհրանի հաւաքականի մէջ ,կիրակի մայիսի 14-ին մասնակցեցին երկրի Ախոյեանական մրցումներին ,Քերման քաղաքում ,նրանց ընկերակցում էին ընկ.Արա Ջահանեանը և իրենց մարզիչ տկն.Զահրա Ֆարաջին:
Մարզիկները մեդալներ ձեռք չբերեցին ,սակայն ձեռք բերեցին արժէքաւոր փոռձարութիւն:
Մրցումներին նաև մասնակցում էր Հ.Մ.Սիփան միութեան անդամ՝ Շանթ Իսաղուլեանը,որը մրցելով lead(سرطناب)boalder և speed climbing(سرعت) երեք մարզաճիւղերում ,ընդհանուր արդիւնքներում գրաւեց պատանեկան Ա բաժնի 3-րդ տեղըև ներառւեց երկրի հաւաքականի մէջ: