Print this page
Չորեքշաբթի, 24 Մայիս 2017 17:37
Rate this item
(0 votes)

Հինգշաբթի, մայիսի 18-ին տեղի ունեցաւ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Արենուշների հատւածի թիւ 3 եւ Արիների հատւածի թիւ 1 խմբի միասնական՝ գիշերային աշխատանքը:

 

Աշխատանքի նպատակն էր զարգացնել սկաուտների ֆիզիքական կարողութիւնները եւ գիտելիքները:

Ծրագրում ներառւած էր դասարաններ խաղեր եւ մրցութիւններ որոնց թւում էր՝ Խմբ. Արին Մկրտչեանի ժայռամագլցման դասարանը:

Ժայռամագլցումը ֆիզիկական և մտաւոր կարողութիւններ պահանջող գործունէութիւն է, որի ժամանակ փորձութեան են ենթարկւում մագլցողի ուժը, յուզակամային կայունութիւնը, դիմացկանութիւնը, ճկունութիւնը և հաւասարակշռութիւնը։

Սկաուտները ժայռեր մագլցելով փորձեցին զարգացնել իրենց ֆիզիկական և մտաւոր կարողութիւնները: Արի եւ Արենուշները դասարանում սովորեցին թէ ինչպէս «Սասունցի Դաւիթ» սրահի արհեստական ժայռապատից վերեւ բարձրանալ, եւ մի կէտից միւսը տեղափոխւել:
Նրանց առաւել գօտեպնդեց՝ ժայռապատի վերջնակէտի նւաճումը:

Լուսանկարներ