Շնորհալական արտայայտութեան ընթացքում նա մատնանշեց միասնական աշխատանքների կարևորութիւնը ,աւագ ընկերների համագործակցութիւնը ու նրանց տւած խորհուրդները և այդ բոլորի դերը ձեռք բերած յաջողութիւնների մէջ:
Գնահատանքի արժանացան հետևեալ խմբերն ու անհատները՝
Աղջկանց բասկետբոլի երիտասարդական և պատանեկան խմբերը, որոնք գրաւել են 2-րդ տեղը Թեհրան նահանգում:
Տղայոց բասկետբոլի երիտասարդական խումբը, որոնք գրաւել են Թեհրանի Բ կարգի մրցութիւններում 2-րդ տեղը:
Գարնանային խաղերում յաջողած մարզիկները և Համադպրոցական խաղերի յանձնախումբը կատարած փայլուն աշխատանքի համար և 41-րդ Համադպրոցական խաղերին օժանդակող շուրջ 100 փորձառու անհատներ ու միութենականներ:
Գնահատականների յանձնումից յետոյ,մտերմիկ ու հաճելի մթնոլորտում բոլորը միասին վայելեցին վարչութեան կողմից կեանքի կոչւած յանձնախմբի միջոցով կազմակերպւած ընդունելութիւնը, որին ընկերակցում էր աշխոյժ երաժշտութիւնը :
Աւարտւեց ծրագիրը հիւրերի բարձր տրամադրութեամբ: