Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 17 Հունիս 2017 19:04
Rate this item
(1 Vote)

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական ընդ. հանդիպումը տեղի ունեցաւ յունիսի 12-ի 2017 թ. ժամը 8-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում:


Սկզբում միութեան նախագահ ընկ. Հարմիկ Զովէլեանը ողջունելով ներկաներին յայտնեց թէ սոյն շրջանի վարչութեան որոշմամբ այսուհետ երէց անդամների տարիքային հերթականութիւնը պահելով հանդիպումներում ներկայացւելու է հերթաբար ՝ ընկերների ամփոփ կենսագրական գծերը:
Ներկայիս ամենատարեց անդամը ընկ. Ժան Աբրահամեանն է, որն ունի 73 տարիների արարատականի ցենզ սկսեալ 1944 թւականից մինչ օրս, ուստի այս նախագծի առաջինը լինելու է ընկեր Ժան Աբրահամեանը:
15 րոպէների սահմաններում կենսագրութիւնն ու գործունէութիւնը համեմւած սահիկներով ներկայացրեց վարչութեան անդամ ընկ. Դիանա Տ.Յովսէփեանը:
Այնուհետև հրաւիրւեց օրւայ բանախօս՝ ԻԻ Խորհրդարանում Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Դկտ. Կարէն Խանլարեանը, որը սկզբում շնորհաւորեց օրւայ յոբելեարին և ողջունեց վարչութեանը հետաքրքիր նախաձեռնութեան համար:
Դկտ. Խանլարեանը լայն ու բովանդակալից բացատրութիւններ տւեց երկրի նախագահական ընտրութիւնների ու արդիւնքների մասին ու վերջում պատասխանեց ունկնդիրների բոլոր հարցումները:
Այսնուհետև ինչպէս միշտ մասնակիցները հրաւիրւեցին համեստ հիւրասիրութեան և վերջում կարկանդակը հատելով շնորհաւորեցին յունիս ամսւայ ծնունդները:
Ջերմ մթնոլորտը տևեց մինչև ուշ գիշեր և բոլորը մեծ բաւարարութեամբ թողեցին սրահը: