Ուրախութեամբ արդէն տեղեկացրել էինք, որ 2016 թւականին ,Հայաստանում կայացաւ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ» մանկապատանեկան նկարչութեան 6-րդ մրցոյթ փառատօնը ,որին մասնակցել էին Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան դասարանի աշակերտ-ուհիներ՝ Մոնթէ Իսմաիլեանը,Նունէ Նաւասարդեանը,Մայլա Բազիկը,Մհեր Բաղումեանը,Դրօ Նազարեանը և Սերա Հայրապետեանը,նշեալ բոլոր 6 անդամները անցել են երկրորդ փուլ ,իսկ վերջում Քարոլին Ռոստոմեանը 5 մրցանակներից մէկի յաղթող է ճանաչւել:
Յուլիսի 26-ին Քարոլին Ռոստոմեանը գտնւելով Երևանում «Կրթութեան և Գիտութեան» նախարարութեան մօտ ստացել է իր «Պատւոգիր»-ը և իրեն է յանձնւել բոլոր մասնակիցների ալբոմգիրքը , որը Թեհրանում կը յանձնի Արւեստից միութեան Վարչութեանը: