Բանակումի նպատակն էր՝ սկաուտների մօտ զարգացնել գիտելիքների իմացութիւնը եւ նրանց ծանօթացնել սկաուտական կեանքի հետ:
Բանակումը մեկնարկեց սարքաւորում շինելու աշխատանքով:
Սկաուտները բանակումի ընթացքում անցկացրեցին զանազան դասարաններ, որոնց միջոցով կրթւեցին նորանոր գիտելիքներով: Դասարանների հարցով, խմբակին օժանդակեցին փորձառու և նախքինի սկաուտներ՝ ընկերներ Անգինէ Բադալեանը և Դ.Խ Արմէն Շահվերդեանը։
Բանակումային աշխատանքների մաս էր կազմում խմբային խաղերը ,որոնց արդիւնքում անհատները սովորեցին համագործակցութիւն և միասնականութիւն։
Արենուշները բանակումը աւարտեցին, սկաուտական աւանդական խարոյկով, որիը բոցավառելու ժամանակ նրանց միացան՝ ծնողները , մասնակիցները միասնաբար մեծ ոգևորութեամբ երգեցին եւ պարեցին խարոյկի շուրջ։