Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 05 Սեպտեմբեր 2017 16:52
Rate this item
(1 Vote)

Հ.Մ.«Արարատ«Կ.-ի Երէցները նշեցին Արցախի անկախութեան 26 - ամեակը

Երէկ սեպտեմբերի 4-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ընդհանուր հանդիպումը՝ նւիրւած Արցախի անկախութեան 26- ամեակին:
Միջոցառումը տեղի ունեցաւ« Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:


Ծրագրի բացումը կատարւեց նախագահ՝ ընկ. Հարմիկ Զովէլեանի ողջոյնի խոսքերով և օրւայ համապատասխան արտայայտութիւններով:
Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական բաժնով :Սկզբում ասմունքեց՝ ընկեր Հազրէ Շահնազարեանը, ապա երգերի կատարմամբ հանդէս եկան, ընկերներ՝ Մինէ Թահմասեանը եւ Երազ Բանդարին, որոնք ներկաների բուռն ծափողջոյնների արժանացան:
Այնուհետեւ ընկ. Հարմիկ Զովէլեանը օրւայ խորհրդին նւիրւած նիւթ ընթերցեց :
Միջոցառման ընթացքում ցուցադրւեց տպաւորիչ տեսաժապաւէն «Արցախ» խորագրով :
Ապա տեղի ունեցաւ ծրագրի երկրորդ բաժինը ՝այս հանդիպմանը մեծարւեց միութեան երիցագոյն երրորդ ընկեր՝ Գէորգ(Ժորժիկ)Յարութիւնեանը: Նախ վարչութեան անդամ ընկեր Դիանա Յովսէփեանը ընթերցեց ընկերոջ կենսագրականը ապա ընկերոջը շնորհւեց օրւան համապատասխան յուշանւէր նաև յուշանւէր շնորհւեց ընկեր Ժան Աբրահամեանին:
Ծրագրի աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, Ներկաները ճաշակեցին աւանդական տոլման ու ժինգեալով հացը։
Տօնւեց Սեպտեմբեր ամսւայ տարեդարձները եւ տօները , որից յետոյ ընկերները բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տալով թողեցին մարզաւանը:

Հ.Մ.Ա.Կ.