Ուրբաթ 20 Հոկտեմբերի 2017 թւականին Երէցների Միութեան Արհեստից Բաժանմունքի նախաձեռնութեամբ Մշակոյթի Շաբաթւայ առիթով տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի մրցոյթ « Խաժակ Արզումանեան» ցուցասրահում :
Մրցոյթին մասնակցել էին շուրջ 150 հոգի՝
«Էլպիս Ֆերահեան» Ազգային մանկապարտէզի աշակերտ-ուհիները
«Ակունք» կենտրոնի աշակերտ -ուհիները
«Ն․Գիւլբենկեան» տղայոց դպրոցի աշակերտները
«Գիտունիկ» Հաստատութեան աշակերտ-ուհիները
Շանթ տղայոց տարրական դպրոցի աշակերտները
Ռոստոմ տղայոց տարրական դպրոցի աշակերտները
Թիեդրա Զոհրաբեանի աշակերտ-ուհիները
Էլմա Ղազարեանը և իր աշակերտ-ուհիները
Սրբոց Վարդանանց Կիրակնօրեայ դասարանի սաները
Հ․Մ․Ա․Կ․Ի Արւեստից միութեան աշակերտ -ուհիները
Հ․Մ․Ա․Կ․Ի միութեան Սկաուտները
Անի Միութեան անդամները
Արաքս օրդ.դպրոցի աշակերտները
Թունեան տղ. տարրական դպրոցի աշակերտները
Թեւանիկ բարեսիրական կենտրոնԵւ քանի անհատներ
«Խաժակ Արզումանեան» ցուցասրահը լեցուն էր մասնակիցներով, ձեռքի աշխատանքի ուսուցիչներ -վարպետներով, ծնողներով ու նաև միութենականներով :
Գիտունիկ Հաստատութեան երտասարդ-ուհինեը զբաղեցնում էին մանուկ երեխաներին խաղավայրում, իսկ լողաւազանի շրջափակում նախապէս դասաւորւած էր նստելու յարմարութիւն և մատակարարւում էր յանձնախմբի միջոցով պատրաստւած խմորեղէններ ու քաղցրեղէններ: Բանուկ էր Երէցների կրպակը, քաֆիշափում մատակարարւում էր թէյ, սուրճ և խմորեղէն ու ճաշ բացօդեայ խոհանոցում, որից օգտւեցին երեխաները, ծնողներն ու այցելուները:
Աշխատանքները գնահատելու համար հրաւիրել էին իրաւարարներ ընկերներ՝ Սերժ Աւագեան ,լուսինէ Յարութիւնեան և հերմինէ Բէգլարեան, որոնք աշխատանքները և ձեռնարկը բարձր գնահատեցին:
Ձեռնարկի վերջում բոլոր մասնակիցներին տրւեց գնահատագիր, իսկ իրաւարարների միջոցով ընտրւեցին լաւագոյն աշխատանքները ու գնահատւեցին նւէրներով: Իրաւարարներին յանձնւեց նւէրներ առ ի շնորհակալութիւն:
Աշխատանքը աւարտւեց ժամը 16:00-ին :
Մասնակիցները մեծ գոհունակութեամբ հրաժեշտ տւեցին միմեանց: