Ժողովի բացումը կատարւեց միութեան նախագահ ընկ.Հարմիկ Զովէլեանի բարի գալստեան խօսքերով, այնուհետեւ զեկուցւեց անցած ամիսներում կատարւած աշխատանքները եւ տեղեկութիւն փոխանցւեց յառաջիկայ ծրագրերից, որոնց թւում էր՝ նոյեմբեր ամսւայ ընդհանուր հանդիպումը , նոր տարւայ վաճառքը, եւ ամանորի դիմաւորումը:
Մտքերի փոխանակումներ եղան, ընկերները իրենց մտայղացումները յայտնեցին նոր տարւայ ձեռնարկների կապակցութեամբ: Հնչեցին առաջարկներ, առաջարկների մաս էր կազմում՝ ձեռքի աշխատանքների եւ եփ ու թուխի դասընթացների կազմակերպումը:
Ընթրիքի ընթացքին եղան մտերմիկ զրոյցներ: