Ուրբաթ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 3 խմբի դպրոցական աշխատանքը՝ Արաքս եւ Արարատ դպրոցների հետ, որտեղ խումբը հիւրընկալեց 25 աշակերտուհիների:
Աշխատանքի նպատակն էր, աշակերտներին ծանօթացնել սկաուտական կեանքի եւ՝ աշխատանքների հետ ինչը կը նպաստի նոր անդամների ներգրաւմանը:
Աշխատանքների թւում էր՝ խաղեր, դասարաններ եւ թոկթիռոլը, որտեղ մասնակիցները սովորեցին թէ ինչպէս թոկի մէկ ծայրից միւսը տեղափոխւել ինչն էլ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:
Յոյս ունենք աշակերտուհիները իրենց ապագայ մասնակցութեամբ խմբին նոր շունչ եւ ուժ կը պարգեւեն: