Print this page
Կիրակի, 10 Դեկտեմբեր 2017 11:00
Rate this item
(1 Vote)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան 53-րդ տարեդարձը կատարւեց շաբաթ ՝ դեկտեմբերի 9-ին մարզաւանի«Վաչիկ Ղարաբէգեան»սրահում :

Ներկայ էին  Կենտրոնական վարչութեան  ընկերները ,Սկաուտական միութեան գերագոյն կազմը և այլ վարչականներ ,անդամներ ու հիւրեր :

Սրահում տեղադրւած  էր Երէցների միամեայ գործունէութեան լուսանկարներով ցուցահանդէսը  և համապատասխան զարդարանք:

Ծրագիրը սկսւեց ժամը 20:30 –ին ,Երէցների միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունեց ներկաներին ապա հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել նորոգ հանգուցեալ անդամուհի ՝Դիանա Սաֆարեանի մահւան յիշատակը,այնուհետև ողջունելով Երէցների միութեան  53-րդ տարեդարձը օրւայ համապատասխան արտայայտւեց:

 Ապա ցուցադրւեց  միութեան մէկ ամեայ գործունէութիւնը  լուսանկարներով    և  բացատրականով ,որը ներկայացրեց ընկեր Արմինէ Գրիգորեանը  այնուհետև հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը օրւայ առիթով արտայայտւելու:

Օրւայ հաղորդավար ՝ընկեր Անդրէ Գալստեանը գեղեցիկ կերպով առաջնորդեց տօնական օրը հրաւիրելով Երէց ընկերներին իրենց երգերով ճոխացնելու տարեդարձը:

Երեկոն ջերմացնում էր երգիչ՝ Հարմիկ Տէր Մովսիսեանը ,նախատեսւած էր համեստ հիւրընկալութիւն:

Վերջում հատւեց օրւայ կարկանդակը և ինչպէս միշտ ընկերները յիշատակի լուսանկարներով  մնայուն դարձրին յուշերը :

Տօնակատարութիւնը տևեց մինչև ուշ գիշեր շատ  ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

Լուսանկարներ