Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 05 Մարտ 2018 15:06
Rate this item
(0 votes)

 

 

 

 Կիրակի մարտի 4-ի երեկոյեան, Ազգային Առաջնորդարանի դահլիճում Սրբազան հօր հրաւէրով, Թեմական խորհրդի և Պատգամաւորական ժողովի, ազգային մարմինների, «Արարատ» Կազմակերպութեան նախագահի, Կենտրոնական վարչութեան, ներկայացուցիչների ու պատասխանատուների, «Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խմբի ու նրանց ծնողների ներկայութեամբ գնահատւեցին մեր տղաները՝ «Օրւայ Ախոյեանները»:

 

Տէրունական աղօթքից յետոյ, Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բեգլարեանը արտայայտւեց օրւայ առիթով, ապա «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը ամփոփ զեկոյց ներկայացրեց կազմակերպութեան մարզական կեանքի մասին ու անցնելով օրւայ առիթին իր գնահատման խօսքն ուղղեց տղաներին ու, որ այս յաջողութիւնների արգասիքը, հովանաւոր ազգային իշխանութիւնը և մեր համայնքն են և անշուշտ տղաների անխոնջ ու խիզախ աշխատանքը:

Այնուհետև խումբը, մարզիչներն ու յանձնախումբը Կենտրոնական վարչութեան նախագահի ձեռամբ գնահատւեցին յատուկ պատրաստւած յուշագրով և «Սասունցի Դաւիթ»-ի արծաթադրամով, որպէս խիզախութեան ու յարատևութեան խորհրդանիշ, ապա Սրբազան հայրն իր հայրական ու խրատական և ողջոյնի խօսքերը յղեց խմբի բոլոր անդամներին, պատասխանատու կազմին ու ընտանիքներին:

Սրբազան հօր ձեռամբ մի առ մի գնահատւեցին նաև բոլոր մարզիկներն ու մարզիչներն ու յանձնախումբը գեղեցիկ ու բովանդակալից «Գնահատանքի ու օրհնանքի գրով»:

Միջոցառման վերջում դահլիճում կազմակերպւած էր հիւրընկալութիւն, միաժամանակ յիշատակի լուսանկարներով օրւայ առիթը յաւերժացւեց, որտեղ՝ փայլում էին ԻՐԱՆԻ ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱԽՈՅԵԱՆԱԿԱՆ ԳԱՒԱԹԸ և ՄԵՐ ՕՄԻԴ «ՅՈՅՍ »ԽՄԲԻ ՏՂԱՆԵՐԸ:

 Հ.Մ.«Արարատ»Կ.